Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստանում է 52,53 տոկոս ձայն:
Այս մասին կիրակի կայացած քվեարկության արդյունքների հիման վրա քվեաթերթիկների 99,58 տոկոսի մշակումից հետո ТАСС-ի թղթակցին հայտնել են այդ երկրի ԿԸՀ-ից, երկրորդ տեղում նրա գլխավոր մրցակիցն է Կոմունիստների և սոցիալիստների ընտրական դաշինքը՝ 27,36 տոկոս արդյունքով:
Բացի այդ, ընտրական շեմը հաղթահարում է միայն «Շորի» շրջանային կուսակցությունը, որը ստացել է 5,78 տոկոս ձայն։ Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես ավարտված չէ, սակայն, հանձնաժողովի տվյալներով, Սանդուի կուսակցությունը 101 մանդատով խորհրդարանում ստանում է մեծամասնությունը և կկարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել: