Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ կառավարության ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հուլիսի 13-ին Սահմանադրական դատարանի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի հրաժարականի դեպքում գործում է փոխվարչապետի ինստիտուտը։
«Ազգային ժողովը որոշիչ դեր խաղաց վարչապետի ընտրության հարցում: Բովանդակային առումով այնտեղ նույն ձևակերպումներն են: Պաշտոնաթողությունից հետո նախարարները պաշտոնակատարներ են մնում, բայց՝ ոչ վարչապետը: Հրաժարական տալ ու հրաժարական տված համարվելը երկու տարբեր բաներ են: Ոչ մի Սահմանադրություն չէր ենթադրում, որ իրավունքը կարելի է խեղաթյուրել իր շահերից ելնելով, որ մի մարդ կարող է մանիպուլացնել, հրաժարական տալ, «չընտրվել», հանդիպել կուսակցությունների հետ և այլն: Վարչապետը հրաժարական է տալիս, եթե երկիրը վիթխարի կորուստներ է կրում Կամ երկրում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վկայում են այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը: Հրաժարական՝ նշանակում է հրաժարում պաշտոնից: Բայց «հրաժարվել եմ, բայց ամբողջությամբ չեմ հրաժարվել և մնում եմ պաշտոնակատար» ասվածը հակասահմանադրական է»,- շեշտեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ համաշխարհային ողջ պրակտիկան, բացառությամբ 12 երկրների, վկայում է այն մասին, որ վարչապետը հեռանում է իր հրաժարականից հետո, իսկ նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,- ասաց նա։