12 օրից ավելի է՝ արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և վնասների։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Չեն հասկանում, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Արդեն 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար, և դա հղի է երկրում տարադրամի կուրսի տատանմանը»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ իրավապահ մարմինների աշխատակիցները դիմակներով, ինքնաձիգներով մտել են կոմբինատի տարածք՝ շփոթելով Սև լճի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։