Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Թումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
Ի դեպ, Արարատ Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել։ Նա «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու է։
Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով։