Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ հայ հասարակությունը, հատկապես դրա շուրջ 680.000-անոց հատվածը, ըմբռնումով է վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուշացմանը: Ի վերջո սա հասարակ քննչական կոմիտեի գրություն չէ, որ վարչապետի օգնականներն արագ նայեն ու իրենց խմբագրությամբ հետ վերադարձնեն: Չմոռանաք նաև, որ դեռ մի հատ էլ պետք է համաձայնեցվի Քաղաքացիական պայմանագրի կուսակցության ներկայացուցիչների հետ:
Անշուշտ, առանց Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նորաթուխ շրջանավարտ Վահագն Հովակիմյանի ստուգողական հայացքի, այն ավարտուն տեսքի դժվար թե գա: Մինչև կեսգիշեր դեռ ժամանակ կա, եթե անգամ չհասցնեն, պետք չէ անհանգստանալ: Սահմանադրություն խախտող մարդկանց համար սահմանադրական օրենք խախտելը զվարճանքի պես մի բան է»: