Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունները։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքում։ Բացի Վրաստանից ու ԱՄՆ-ից՝ դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ: Այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն։
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ: