Ռուսաստանի Դաշնությունում Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանից դիտորդներ կգործուղվեն։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կլինեն 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը։
Դիտորդական առաքելության կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերիվարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։