ՏԻՄ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին։ Այսօրվա նիստում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեց ԿԸՀ-ն։
Հիշեցնենք, որ դեռ 2020-ին ԿԸՀ-ն նիստերից մեկի ժամանակ քննարկել էր նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էին սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ը և 2021 թվականի հոկտեմբերի 17-ը: