Թուրքիան բավականաչափ երկար ժամանակ հետևողական քաղաքականություն է վարում իր նպատակներին հասնելու համար: Թեպետ Թուրքիային չհաջողվեց իրականացնել «Մեծ Թուրան» ծրագիրը և Օսմանյան կայսրությունը վերջնականապես փլուզվեց ու մասնատվեց, այդուհանդերձ, թեև հիմա Թուրքիայի գործիքակազմերը փոխվել են, բայց նպատակները նույնն են մնացել: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Թուրքիայի ու թուրք-ադրբեջանական տանդեմի այսօրվա նկրտումներին:
Գրիգորի Այվազյանը շեշտում է՝ Թուրքիայի կարևորագույն նպատակներից մեկը, այսպես ասած, «հայկական անիծյալ սեպի» վերացումն է, որը թուրքական աշխարհի կոկորդում որպես փուշ է մնացել: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխանության շրջանին՝ մեր զրուցակիցը նշեց հատկապես նեոօսմանական նկրտումների մասին: Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է միջամտել հարևան բոլոր երկրների գործերին: Ադրբեջանագետի հետ զրույցում անդրադարձել ենք հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։