Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, անդրադարձ է եղել նաև միջազգային օրակարգի արդիական հարցերի, ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,- ասել է Պեսկովը: