Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության հարցը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է:
«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, առկա է ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվայի համար «կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները չենթադրեն քողարկված գործողություններ մեր երկրի դեմ»։
«Նման զորավարժությունների սցենարները պատրաստվում են ՆԱՏՕ-ում, իսկ դաշինքը չի թաքցնում, թե ով է նրանց հակառակորդը»,- պարզաբանել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Վրաստանում ՆԱՏՕ- ի զորավարժություններն այն բանի ապացույցն են, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն գտնվում է ռուսական սահմանների մոտ, այլև արդեն հաղորդակցվում սահմանների հետ: «Դա ուշադիր հետևելու հանգամանք է»,- հայտարարել Է Պեսկովը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գործողությունները ռուսական իշխանություններին պարտավորեցնում են միջոցներ ձեռնարկել ՌԴ անվտանգության ապահովման համար: