Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ հուլիսի 30-ին, մի շարք որոշումներ է ստորագրել։
Փաշինյանի որոշմամբ՝ Բորիս Սահակյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
Մեկ այլ որոշմամբ՝ Սառա Անջարգոլյանը ազատվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: