«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն արդեն եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը ընդդիմության կողմից: Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը:
«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքի հետ ունենք արդեն վերջնական պայմանավորվածություն և ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով: Անուն չեմ ասում, երկուշաբթի կհրապարակենք»,- ասաց նա: