ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներում տարբեր սուբյեկտների նկատմամբ նախատեսված է վիրավորանքը քրեորեն պատժելի դարձնելը։
«Արդյո՞ք չարժե քրեականացնել պատգամավորի նկատմամբ վիրավորանք հասցնելը, Կառավարության անդամների նկատմամբ վիրավորանք հասցնելը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վիրավորանքը քրեականացված է, զինվորի նկատմամբ վիրավորանքը քրեականացված է, դատավորի, դատախազի, փաստաբանի նկատմամբ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է նախատեսում, իսկ պատգամավորի, Կառավարության անդամի նկատմամբ վիրավորանքը նման բան չի նախատեսում։ Ձեր նախագիծն իրենց չի պաշտպանում»,- հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։