Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Փաշինյանն առաջարկել է նաև 6 նախարար նշանակել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, առաջարկվել է առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, արտակարգ իրավիճակների նախարար նշանակել Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարար նշանակել Վահրամ Դումանյանին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել Վահան Քերոբյանին, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին, արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանին: