ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել խորհրդարանի ամբիոնից և խոսել սխալներից դասեր քաղելու մասին։
«Երբ խոսում ենք բանակում կոռուպցիայի մասին, մենք դա չենք անում բոլոր մեղքերն ուրիշների վրա բարդելու, բացի մեզանից: Մենք դա ասում ենք, որպեսզի այլևս ոչ ոք չփորձի նման կերպ վարվել: Երբ մենք ասում ենք՝ դադարեցրեք հակամարտությունը և եկեք կառուցողական լինենք, մենք դա չենք ասում, որովհետև վախենում ենք հակամարտությունից: Մենք դա ասում ենք, որովհետև դա բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից»,- ասաց նա։
Ըստ Հակոբ Արշակյանի՝ մեզ թվում է՝ աշխարհում միակն ենք, որ թշնամիներ ունենք, պատերազմում ենք, և
և այդ միայնակությունը մեզ դարձնում է առանձնահատուկ, մղում է անկյուն, ստիպում է օգնության կանչել ամբողջ աշխարհին, անարդարության և անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա, այդ միայնակությունն ստիպում է անգործության մեջ մեղադրել աշխարհին։
Հիշեցնենք, որ պատգամավորներն այսօր ԱԺ փոխնախագահ են ընտրում։
Հավելենք, որ ԱԺ նախագահ է ընտրվել ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ՝ Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։