«Սևանի ափին ես որևէ շինություն չեմ սեփականաշնորհել։ Բոլորին հայտնի է, որ Սևանի ափին ունեմ հյուրանոց, որը կառուցել եմ բաց դաշտում, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, ըստ որի՝ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Սաղաթելյանը Սևանա լճի ափին եղած հանգստյան տներից մեկը սեփականաշնորհել է, հանգստյան տուն է կառուցել։
Ըստ Սաղաթելյանի՝ հյուրանոցը պատկանում է իր ընտանիքին։ «Ես իմ առաջին ընկերությունը ստեղծել եմ 2005 թվականին։ Իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել։ Ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ և չեմ էլ կարող ունենալ»,- հայտարարեց Սաղաթելյանը։