ԱԺ խմբակցությունները նիստեր են գումարել, ընտրել խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսպիսով, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Հայկ Կոնջորյանը, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Վանեցյանը, քարտուղար՝ Հայկ Մամիջանյանը: