ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։
Նրա խոսքով՝ իրենց նպատակը պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է, պետք է ամբողջովին վերափոխել ռազմական կրթության և զինված ուժերի մարտական պատրաստության հիմունքները։
«Զինված ուժերում պայմանագրային ծառայության ընդունել ինտելեկտուալ, հոգեբանական և ֆիզիկական թեստավորման դրական բարձր արդյունքների հիման վրա։ Պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու նպատակով վերանայել սպայական հաստիքների քանակը՝ ժամանակակից բանակներում ընդունված հարաբերակցության համապատասխան»,- կարևորեց նա։
Քոչարյանն առաջարկեց նաև դիտարկել խորհրդարանական ռազմական օմբուդսմենի ձևավորման գաղափարը։
Ըստ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ նոր իրողությունները պահանջում են ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։