«Հայաստան» խմբակցությունն ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցությունը զիջել է «Պատիվ ունեմ»-ին, որն այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Թագուհի Թովմասյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ 12 հանձնաժողովներից 9-ը, ըստ Դոնթի բանաձևի, բաշխվել է ՔՊ-ին, 3-ը՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին։