Դեռևս 2018-2020թթ. քրեական գործերում, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էին, 54.4 մլրդ դրամ է վերադարձվել պետությանը:
Այս մասին չորեքշաբթի Ազգային ժողովի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Համեմատության համար կցանկանայի նշել, որ 2009-2017թթ. վերականգնվել է մոտ 21 մլրդ դրամ: Այսինքն՝ երեք տարվա ընթացքում 2,6 անգամ ավելի շատ է վերականգնվել, քան նախորդ 9 տարում»,- ասաց Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։