ՀՀ շահերից բխող իրավաբանական-փաստաբանական ծառայություններ ձեռք բերելու և վարչապետի աշխատակազմին «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման համար 900 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կհատկացվի։
Այս մասին որոշում ընդունվեց այսօր՝ օգոստոսի 12-ին կայացած նիստի ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: