«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը։ Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Իր ելույթում Արման Եղոյանը մասնավորապես նշեց․
«Ազգային ժողովում կան հանձնաժողովներ, որոնք առավելապես ներկայացուցչական բնույթ ունեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այդ ցանկում է։
«Ուզում եմ հիշեցնել, որ անցած երկուսուկես տարիներին ու հատկապես 44-օրյա պատերազմի օրերին Եվրոպական խորհրդարանում այս տարածաշրջանի նկատմամբ աճող ուշադրությունը։ Հոկտեբերի 7-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, ԵԽ-ում քննարկում կազմակերպվեց, որտեղ գերակշիռ մասը միանշանակորեն դատապարտեց թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունները։ Պատերազմից հետո գնահատականները ավելի կոշտացան»,-ասաց նա։
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից 2,6 միլիարդ եվրո տրամադրելուն՝ նա ասաց․ «ԵՄ-ն գումարները տալիս է բարեփոխումների համար։ Գումարի այս ծավալը պայմանավորված էր վերջին ընտրությունների որակով, թափանցիկությամբ։ Համոզված եմ՝ եթե այս ընտրություններն անցկացնեինք այնպես, ինչպես անցած 25 տարիներին, անգամ 206 միլիոնի մասին անգամ խոսք չէր կարող լինել»։