30 տարի առաջ՝ օգոստոսի 14-ին, Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է միջպետական հարաբերությունների մասին պայմանագիր։ Այս մասին ասվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մենք հպարտ ենք, որ Լիտվան առաջինն է աշխարհում ճանաչել Հայաստանի անկախությունը։ Մենք միասին պայքարում էինք ազատության համար, այսօր մենք կապված ենq ընդհանուր արժեքներով, ժողովրդավարությամբ և օրենքի գերակայությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: