Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:
Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։