Հայստանում ՌԴ դեսպանը և իր ընտանիքը այցելել են Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայր, որը դարձել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստան արձակուրդների ժամանակացույցի հաջորդ վայրը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը:
Ճամփորդության ընթացքում դեսպանը եղել է նաև Հայաստանի սահմանի որոշ հատվածներում, ներառյալ՝ Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արարատ սահմանային ջոկատի ռուս և հայ սահմանապահների հետ:
Այցելելով դիրքերից մեկը՝ Կոպիրկինը և նրա ընտանիքը ծաղիկներ են դրել սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի կիսանդրու մոտ, որը զոհվել է ծառայություն կատարելիս 1948 թվականին Թուրքիայից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում: