ԱԺ-ն արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով օգոստոսի 16-ին զոհված հայ զինվորների հիշատակը։
«Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանային իրավիճակի հետ կապված քննարկում կազմակերպել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ սահմաններից իրարամերժ տեղեկություններ են գալիս, ուստի, առաջարկեց քննարկել վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։