Սահմանային գյուղերում պայթյուններ ու որոտներ է լսվել, մարդկանց գիշերային քունը «հարամվել» է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը սահմանային իրավիճակի հարցը հրավիրեց միջազագային կազմակերպությունների ուշադրությունը։
«Ադրբեջանական կողմի արարքներն ունեն հանցավոր բնույթ, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը։ Ադրբեջանական ԶՈՒ-ն ամիսներ շարունակ ապօրինի գտնվում է ՀՀ տարածքում, բազմաթիվ վայրերում տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհներին։ Այս փաստերն ինքնին մարդկանց իրավունքների խախտումներ են։ Այդպիսով, ադրբեջանական կողմը խախտում է նաև ՀՀ-ի բազմաթիվ քաղաքացիների սեփականության, ազատ տեղաշարժի և այլ կենսական իրավունքներ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։