Դուք մի ամբողջ մարզի ՋՕ-ի փոխտնօրեն կնշանակեի՞ք որևէ մեկին, որը ոռոգման համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել։ ԱԺ արտահերթ նիստում ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով հենց Կարեն Սարգսյանին։
Կարեն Սարգսյանը պատգամավորի հարցին դրական պատասխանեց. «Այո, կնշանակեի։ Մի քանի ցուցանիշներ կասեմ իմ աշխատած ժամանակահատվածից, որ նման հեգնանքով չմոտենաք մեր նշանակումներին։ Նախորդ տարի կազմակերպել ենք այնպիսի աշխատանք, որ ունեցել ենք 40 մլն խորանարդ մետր ջրի կորուստների նվազեցում»,- արձագանքեց ջրային կոմիտեի նախագահը։
Պատգամավորը Կարեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ երկա՞ր է պաշտոնավարելու՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ պատրաստվում է մարզպետ նշանակվել։
Կարեն Սարգսյանն էլ արձագանքեց․ «Ինչպես կորոշի մեր ղեկավարը»։
Մանրամասները՝ տեսանյութում։