Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները պատրաստել են օրինագիծ, որն արգելում է ռուսաֆոբներին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է «Եդինայա Ռոսիա»-ն։
Օրինագիծը նախատեսում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան մի շարք հիմքերով, բացատրել է տեղեկատվական քաղաքականության Դումայի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը, «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալը:
Նրա խոսքով՝ փաստաթղթի նախագիծը մշակվել է՝ ի պատասխան «հետխորհրդային տարածքում ռուսաֆոբիայի դրսևորման աղաղակող դեպքերի»:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր․
– հրահրում են ատելություն, թշնամանք,
– նվաստացրել են մարդկանց ազգային, ռասայական, կրոնական, լեզվական հիմքերով, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,
– Պղծել են Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշները, հայրենիքի մասին հատկանիշները կամ խորհրդանիշները, չեն կարողանա մտնել ՌԴ։
Պատգամավորները նախատեսում են փոփոխություն կատարել «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքում երկիր մուտք գործելու արգելքի հիմքերի ընդլայնման տեսանկյունից: Ըստ Խինշտեյնի՝ ներքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է այս հայեցակարգին: