Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին և աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի, ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ-պետությունների և միջազգային անվտանգության։ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումը»,- ընդգծեց նա։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը: