Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած միջադեպի ընթացքում վնասվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։
Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, որից հետո սկսեցին իրար վրա շշեր նետել։
Խորհրդարանում մթնոլորտը երկրորդ անգամ շիկացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։