Կառավարության ծրագրում որևէ կերպ արտահայտված չէ անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, թե ինչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ։ ԱԺ-ում ելույթի ժամանակ նկատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված, բայց պարզ չէ։ Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՝ ոչ։ ԶՈՒ-ն ոչ արդյունավետ բանակցությունների պայմաններում Արցախում մարտեր վարելու խնդիր ունի՞»,- հարց բարձրացրեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ կարգավիճակի հարցն արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է։
Մանրամասները՝ տեսանյութում։