ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին:
«Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին:
Մենք պաշտոնապես ասում ենք՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- շեշտեց նա։
Նա նշեց, որ ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցածը հակասում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությանը:
«Անկախ այս իրավիճակից, դեռ 2019 թվականից, առավել ևս 2021 թվականից ակտիվ աշխատանքներ ենք անում այնտեղ եղած այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհն ասֆալտապատելու ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։