«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բացվեց»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ավելի ուշ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։