Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Վերջինս Ռուսաստան կայցելի աշխատանքային այցով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը։
«Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:
Կքննարկվեն 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: