«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Արմեն Չարչյանը գանգատվում է սրտանոթային խնդիրներից, ինչպես նաև շաքար ունի»,- հավելեց փաստաբանը։
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Արմեն Չարչյանը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն, նրա պաշտպանը, սակայն, տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Սակայն, նորից էր կալանավորվել։ Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։