Ադրբեջանը և Հայաստանը պետք է լրջորեն չափավորեն իրենց հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հեշտացնելու համար:
Այս մասին երեքշաբթի օրը ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք պետք է լրջորեն և էապես մեղմացնենք երկու կողմերի հռետորաբանությունը: Սա պայմաններ կստեղծի վերջնական և լիարժեք կարգավորման համար, ես դրանում կասկած չունեմ: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք լիովին հավատարիմ ենք այն փաստաթղթերին, որոնք եռակողմ ձևաչափով մեր ղեկավարները հաստատել են անցյալ տարվա նոյեմբերի 9-ին, այս տարվա հունվարի 11-ին: Հիմա ելնում եմ նրանից, որ մենք չենք խոսում գործընթացի վերսկսման մասին, մենք խոսում ենք արդեն ստորագրվածի իրականացման մասին»,- ասել է Սերգեյ Լավրովը: