Ռուսաստանը տարբեր մակարդակներով ազդակներ է ուղարկում Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիներին առանց որևէ նախապայմանի:
Այս մասին երեքշաբթի օրը ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Ռուսաստանի նախագահը, Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում այս ազդանշանն ենք ուղարկում մեր ադրբեջանցի գործընկերներին՝ կոչ անելով ազատ արձակել բոլորին առանց որևէ պայմանի: Սա կլիներ այն վստահության խորհրդանշական չափանիշը, որն այժմ բացակայում է: Սա կլինի մարդասիրական կարևոր քայլ»,- ասել է Լավրովը: