Հայաստանն ու Ռուսաստանը շատ հարուստ երկկողմ օրակարգ ունեն՝ փոխադարձ այցելություններ, մեծ նախագծեր, տնտեսական համագործակցություն: Երկրները ռազամավարական դաշնակցային հարաբերություններ ունեն։ Այս մասին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ասելով, որ կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այժմ հստակեցնում են տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին առաջարկները: Դա մեկ օրվա աշխատանք չէ, այն ընթացքի մեջ է: Այդ աշխատանքով զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։