Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար:
Նա նշել է, որ հպարտ է, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ սթեռլինգ (660 միլիոն դրամ):
Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով։
Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը, ասել է Գալագերը:
«Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով:
Ուղերձում ասվում է, որ Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով: