Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի Հայաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
«Հանրապետականը մասնակցել է ՀՀ-ում անցկացված բոլոր նախորդ ՏԻՄ ընտրություններին։ Այս ընտրություններին ևս մասնակցելու է»,- ասաց Թադևոսյանն ու հավելեց, որ ընտրություններին մասնակցելու են բոլոր մարզերում, երկու օրից կհրապարակեն ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափը։
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին: