Լիբանանի նախագահ Միշել Աունը հրամանագիր է ստորագրել Նաջիբ Միկատիի գլխավորությամբ երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը։
Լիբանանի կառավարության անդամների թվում է նաև մեկ հայ՝ արդյունաբերության նախարար Ջորջ Բոյկյանը։
Լիբանանում ավելի քան մեկ տարի է, ինչ կառավարությունն անգործության է մատնված, երկիրն ավելի ու ավելի խորն է ընկղմվում է տնտեսական ճգնաժամի մեջ։ «Իրավիճակը շատ բարդ է, բայց դա հնարավոր է լուծել, եթե մենք միավորվենք։ Մենք բոլորս միասին կաշխատենք՝ հույսով ու վճռականությամբ», – լրագրողներին ասել է Միկատին։