ԱԺ նախագահը չի տիրապետում, թե ինչ է կատարվում այսօր Սյունիքում և ինչ պայմաններում են առաջացել անվտանգային ռիսկերը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«ԱԺ նախագահը ՀՀ-ում ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարն առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարելի է բացատրել։ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար այդ տարածքները հանձնել եք։ Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,- նկատեց պատգամավորը։
Նա բազմաթիվ հարցումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ փորձելով հասկանալ, թե Գորիս-Կապան ճանապարհի երթևեկությունն ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, և անվտանգության ինչ երաշխիքներ պետք է գործեն։
Մանրամասները՝ տեսանյութում։