ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընկել է հերթական անհեթեթ իրավիճակի մեջ՝ կեցվածք ընդունելով նախագահ դառնալու համար մրցավազքում իր մրցակից, Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի կողմնակիցների բազմության մեջ։ Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն։
Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա լուսանկարվել է հանրապետականների խորհրդանիշներով հագուստներով երեխաների հետ։
Ժպտացող դեմոկրատ Բայդենի մոտ կանգնած աղջնակների գլխարկներին գրված էր «Թրամփ», նշված էր նաև «Կդարձնենք Ամերիկան ավելի հզոր» հանրապետականների կարգախոսը։
Տղաներից մեկի վերնաշապիկի վրա պատկերված էր Թրամփը՝ տերմինատորի տեսքով և «Ես կվերադառնամ» գրությունը։ Ցանցի օգտատերերը քննարկում են իրենց տեսածը։
Նրանցից շատերը գովել են դպրոցականների ծնողներին կրեատիվության համար և նշել, որ Բայդենն անգամ չի նկատել, որ իր վրա ծիծաղում են։
Սեպտեմբերի սկզբին քաղաքական գործիչը, պատմելով դստեր հարսանիքից դրվագի մասին, խոստովանել է, որ մոռացել է երաժշտական ստեղծագործության անվանումը, որը հնչել է տոնակատարության ժամանակ։ Նա չի հիշել այն երաժշտությունը, որը, ինչպես նա է նշել, «հնչում է այն ժամանակ, երբ բոլորը նստած են աթոռներին»։
Օգոստոսին ամերիկյան վարչակազմի ղեկավարն Աֆղանստանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում բազմիցս սխալվել է մայրաքաղաքի անվանումը նշելիս։ Այնուհետև նա, պատասխանելով ներկա լրագրողներից մեկի հարցին, ներկայացրել է տեղեկություններ, որոնք հակասում են Պենտագոնի տվյալներին։
78-ամյա Բայդենն ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահն է։ Նրա առողջությունը մեկ անգամ չէ դարձել քննարկման առարկա։