Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, և այն կախված չէ միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից։
«ՀՀ իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, եթե այլ թաքնված նպատակ չունի։ Արցախահայության իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։