Գլխավոր դատախազին հարցում էի ուղարկել՝ խնդրելով պարզաբանել արդյոք ադրբեջանական զինուժի արարքներում տեսնում են Քրեական օրենսգրքին համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության դրսևորումներ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ոչ թե պետք է Ադրբեջանի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ հետախուզություն իրականացնի, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար խնդիր ստեղծի։
«Ինչու ենք վախենում Ալիևից ու Ալիևի կլանից՝ և օրենքով սահմանված կարգով չենք իրականացնում այն բոլոր պարտավորությունները, որոնք ՔՕ-ն լիազորել է»,- հռետորական հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։