ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խոսեց Ադրբեջանում հայ գերիների պահման պայմաններից։ Նա իշխանություններին հարցրեց, թե սա՞ է արդյոք թուրքերի ուղարկած «դրական ազդակը»։
«Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն, հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։ Այս ստին զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»»,- հայտատարեց պատգամավորը։
Նրա այս արտահայտությունից հետո դահլիճում լսվեց ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունը։
Խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ասաց․ «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։