Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Մարությանը, Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ։
«Այն օրվանից, երբ ստանձնեցի այս պաշտոնը, ԶԼՄ-ները գրում են իմ հրաժարականի մասին, սակայն ես շարունակում եմ մնալ այդ պաշտոնում»,- ասաց Մարությանը։