ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց նրանցից, ում զգացմունքները որևէ կերպ խոցել է «գունագեղ» տոնակատություն ձևակերպումն անելով։
«Մեր տրամադրությունը տոնական չէ, բայց ՀՀ-ն 30 տարեկան է, դա պետք է անել դրոշներով, իսկ ՀՀ դրոշի գույները վառ են։Չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները։ Նախատեսվող միջոցառման առանցքը հենց նահատակների հիշատակի ընդգծում է։ Նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ անկախության և Արցախյան երեք պատերազմներում նահատակվածների հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ 6 ամիս է՝ աշխատանքային քննարկումներ են անցկացնում»,- տեղեկացրեց նա։
«Գունագեղ» տոնակատրության վերաբերյալ վարչապետին հարց ուղղած ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը շեշտեց, որ տղաները զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ բոլորը փոխվեն։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միջոցառման հիմքում Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունն է՝ «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու, հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի առթիվ «գունագեղ» միջացոռում է անցկացվելու։ Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են չեղարկել միջոցառումը։